Քիմը, Քորթնին, Քլոեն ու բոլորը, բոլորը, բոլորը՝ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի սուրբծննդյան երեկույթին

12:05   26 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը մոլորակի բնակչության շուրջ կեսը տոնում էր Սուրբ Ծնունդը: Փարիզի կողոպուտից հետո, որտեղ Քիմը 8 մլն դոլարի թանկարժեք զարդեր կորցրեց (ի դեպ, դեռեւս հայտնի չէ, թե ֆրանսիական ոստիկանությունն ինչ է արել կողոպուտի գործով), հայուհին գրեթե չի երեւացել սոցցանցերում:

Ռեալիթի շոուի 36-ամյա աստղի գործն անում են քույրերը՝ սոցցանցերը հեղեղելով Քիմի լուսանկարներով:

Հանգստյան օրերին Քիմը, Քորթնին, Քլոեն, Քենդալը, Քայլին, Ռոբը, Tyga-ն եւ բոլորը, բոլորը, բոլորը մասնակցել են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի սուրբծննդյան երեկույթին:

 

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը երեկույթից առաջ ամուսնու՝ Քանյեի եւ դստեր՝ Նորթի հետ գնացել էր բալետ դիտելու:

Իսկ հետո Քիմը մոր՝ Քրիս Ջեների կազմակերպած ավանդական երեկույթին ներկայացել է ոսկեգույն զգեստով եւ հետաքրքիր աքսեսուարով՝ ստորին շրթունքին օղով:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE