Իվետա Մուկուչյանի ձայնասկավառակի շնորհանդեսն ու համարձակ խոստովանությունները (ֆոտոռեպորտաժ)

10:31   26 դեկտեմբերի, 2016

Իվետա Մուկուչյանի երկրպագուներն, իսկական, ցնծության մեջ էին: Երեկ` դեկտեմբերի 25-ին, կայացավ «Եվրատեսիլ-2016»-ի հայ ներկայացուցչի սպասված ձայնասկավառակի շնորհանդեսը, որը մեկնարկեց համերգային ծրագրով:

«IvaVerse»` այսպես է կոչվում 5 երգերից բաղկացած այս ալբոմը, իսկ երգերից յուրաքանչյուրը հատուկ նշանակություն ունի երգչուհու համար: Դրանք, ասես, մեկը մյուսին հաջորդող խոստովանություններ լինեն:

Լրագրողների հետ զրույցում Իվետան իրեն հատուկ անկեղծությամբ նշեց.

«Այս ձայնասկավառակն ինձ համար շատ կարեւոր է, եւ ես դժվարանում էի այն թողարկել, որովհետեւ այստեղ կան շատ կարեւոր խոսքեր իմ անձնական կյանքից` անցած սիրո մասին, իմ հայրիկի մասին, իմ ներքին աշխարհի մասին: Այդ պատճառով էլ այն կոչվում է «IvaVerse»: Հուսով եմ` ձեզ դուր եկան այնտեղ տեղ գտած երգերը»:

Իվետայի կարծիքով` այս ձայնասկավառակը պետք է, որ բարձր գնահատեն նաեւ երգահաններն ու պրոֆեսիոնալ երաժիշտները.

«Ձայնասկավառակի ստեղծման մեջ մեծ է նաեւ հայտնի եվրոպացի երաժիշտների ներդրումը: Շեշտադրությունը դրվել է որակի, ոչ թե քանակի վրա»,-եզրափակեց երգչուհին` շարունակելով երջանկացնել իր երկրպագուներին` իր ներկայությամբ, ստորագրություններով եւ, իհարկե, սելֆիներով:

«IvaVerse» ձայնասկավառակի շնորհանդեսի մանրամասներին եւ խենթություններին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի միջոցով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

 



© NEWS.am STYLE