Ջորջ Մայքլը մահացել է. նա 53 տարեկան էր

09:19   26 դեկտեմբերի, 2016

Նախօրեին Մեծ Բրիտանիայում 53 տարեկանում մահացել է Ջորջ Մայքլը:

Daily Mail-ի փոխանցմամբ, 2 անգամ «Գրեմմի» եւ 5 անգամ MTV_ի մրցանակների արժանացած, Last Christmas հիթի կատարողի ներկայացուցիչը չի նշել նրա մահվան պատճառը:

«Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի որդին, եղբայրը եւ ընկերը սուրբծննդյան շրջանում մահացել է իր տանը: Ընտանիքը խնդրում է այս ծանր պահին չանհանգստացնել իրենց: Այս պահին որեւէ այլ մեկնաբանություն չի լինելու»,-հայտարարել է երգչի ներկայացուցիչը:



© NEWS.am STYLE