11:21 26 դեկտեմբերի, 2016Տարվա ամենահրաշալի ժամանակահատվածը Սիրուշոն անցկացնում է ԱՄՆ-ում։ Երգչուհին արդեն հինգերորդ անգամ Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորում է օվկիանոսից այն կողմ, եւ այս տարին նույնպես բացառություն չէ։
Սակայն 2016-ին Սիրուշոն որոշել է յուրօրինակ ձեւով շնորհավորել բոլոր նրանց, ովքեր դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ Ծնունդը։ Այս անգամ 29-ամյա երգչուհին կատարել է հանրահայտ «Jingle Bells»-ը, բայց իր մեկնաբանությամբ։
«Այս առավոտ զվարճանում եմ Jingle Bells երգելով։ Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր Սուրբ Ծնունդը նշում են այսօր»,- հոլովակը մեկնաբանել է Սիրուշոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Սիրուշոն նաեւ նկարահանում է նոր տեսահոլովակ, որի շրջանակում համագործակցում է Քիմ Քարդաշյանի ընկերուհի, հայտնի դիմահարդար, հայուհի Հրուշ Աճեմյանի հետ։