Ալլա Պուգաչովան ամանորյա կորպորատիվ երեկույթներին ելույթ կունենա 250 հազար եվրոյով

13:35   26 դեկտեմբերի, 2016

Նոր տարին այն ժամանակաշրջանն է, երբ արտիստները մեծ գումարներ են վաստակում կորպորատիվ երեկույթներին ելույթներով: Ըստ «Дни»-ի՝ այս շրջանում ամենապահանջված արտիստուհին Ալլա Պուգաչովան է: Այս օրերին նրա ստանդարտ հոնորարը 250 հազար եվրոն է:

Ավելի ճիշտ՝ այս շեմից ներքեւ երգչուհին չի նվազեցնում հոնորարը: Բայց իր համար հերթ կանգնող պատվիրատուներին երգչուհին սեթեւեթելով ասում է. «Իսկ դուք ինձ զարմացրեք գումարով»:

Եվ նրան, ըստ ամենայնի, զարմացնում են: Պրիմադոննան վաստակում է այդ գումարը. նա կենաց է ասում, երեխաների հետ պտտվում է տոնածառի շուրջ, պարում է հյուրերի հետ: Եվ, բնականաբար, երգում է: Ընդ որում՝ հիթեր, որոնք խնդրում են հաճախորդները, եթե անգամ դրանց ցանկում կան այնպիսիք, որոնք վաղուց չի կատարում համերգներին:

Իհարկե, Պուգաչովան միայն Մոսկվայում է աշխատում: Շրջաններից հարուստ հաճախորդներին նա առաջարկում է տոնը մայրաքաղաք տեղափոխել: Շատերն են համաձայնում:

Մեծ պահանջարկ ունի նաեւ Ալլայի ամուսինը՝ Մաքսիմ Գալկինը: 50 հազար եվրոյով նա ե՛ւ կատակում է, ե՛ւ գործընկեր-արտիստների մասին պատմում, ե՛ւ երգում, ե՛ւ նմանակում հայտնի անձանց:

Հետաքրքիր է, որ Գալիկինին եւ Պուգաչովային միասին հրավիրելն ավելի թանկ է, քան առանձին՝ շուրջ 3 մլն ռուբլի:

 



© NEWS.am STYLE