«Մանկական Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացրած Անահիտի եւ Մերիի ամանորյա տեսահոլովակը

12:18   26 դեկտեմբերի, 2016

«Մանկական Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացրած Անահիտն ու Մերին մրցույթում երկրորդ տեղը գրավելուց հետո չեն բաժանվել ու կրկին միասին նոր տեսահոլովակ են ներկայացրել։ Եվ ինչպես եվրատեսիլյան «Տարբեր» հիթի, այնպես էլ նոր երգի ստեղծման գործը աղջիկները վստահել են Ավետ Բարսեղյանին եւ Նիք Էգիբյանին։ Բայց կա մեկ տարբերություն՝ այս անգամ երգի թեման Ամանորն է եւ կոչվում է «Ձմեռային այգի»։

Տեսահոլովակը՝ Անահիտի եւ Մերիի նման պայծառ եւ ուրախ է ստացվել։

 



© NEWS.am STYLE