Լարա Սթոունը ներկայացել է մատուցողուհու էրոտիկ կերպարով

13:25   20 մարտի, 2013

Հոլանդական մոդել Լարա Սթոունը նկարահանվել է i-D Magazine ամսագրի համար:

Ըստ Daily Mail-ի, 29-ամյա մանեկենուհին, ով Calvin Klein ապրանքանիշի ներքնազգեստների գովազդային արշավի դեմքն էր, այս անգամ ներկայացել է կիսամերկ մատուցողուհու կերպարով: Սկուտեղին դրված գինու երկու գավաթները փակում են մոդելի կուրծքը: Մեկ այլ լուսանկարում Լարայի դեմքը ներկայացված է զամբյուղի ամենից համեղ մրգի տեսքով: Սթոունին նկարահանումների է բերել հայտնի լուսանկարիչ Թայլոր Լեբոնը: Ամսագրի գարնանային համարը լույս կտեսնի մարտի 21-ին:

Հիշեցնենք, որ Լարա Սթոունն իր առաջին երեխային է սպասում, ում հայրը երգիծական դերասան Դեւիդ Ուիլյամսն է:



© NEWS.am STYLE