Ադրիանա Լիման բիկինիով լուսանկարով շնորհավորել է երկրպագուներին Սուրբ Ծննդի առիթով

18:03   26 դեկտեմբերի, 2016

Բրազիլացի մոդել Ադրիանա Լիման հանգստանում է հայրենի Սալվադոր քաղաքում:

Victoria's Secret-ի 35-ամյա «հրեշտակը» բիկինիով լուսանկարով շնորհավորել է երկրպագուներին Սուրբ Ծննդի առիթով:

«Այո՛, ոտքերս կեղտոտ են, բայց ես թագուհի եմ»,- լուսանկարը մակագրել է Լիման:

«Սուրբ Ծննդին միայն դուք եք ինձ պետք»,- մեկ այլ լուսանկարի տակ գրել է մոդելը:

Ավելի վաղ բաժանորդների ուշադրությունը գրավել էր Լիմայի վերջին հրապարակումը, որը Շերի շատ հին հարցազրույցից հատված էր հրապարակել: Դրանում երգչուհին հայտարարել էր.

«Տղամարդիկ նման են աղանդերի: Սիրում եմ աղանդեր, սիրում եմ տղամարդկանց, բայց դրանք պարտադիր չեն կյանքում»:

Հայտնի չէ, թե ինչու է Ադրիանան հանկարծ հիշել այդ հարցազրույցի մասին, առավել եւս՝ հրապարակել:



© NEWS.am STYLE