2017 թ-ի թրենդային make up` հայ դիմահարդարի կողմից (ֆոտո, տեսանյութ)

14:08   7 հունվարի, 2017

2017 թ-ը դեռ նոր է մեկնարկել, բայց ամենանորաձեւ մարդիկ դեռեւս 2016 թ-ից սկսել էին խոսել տարվա գլխավոր թրենդների մասին: Ինչպես հագուստի մեջ, այնպես էլ դիմահարդարման` տարեց տարի թրենդները փոխվում են:

Որպեսզի հասկանանք, թե որ գույներն են նորաձեւ լինելու 2017 թ-ին, զրուցեցինք դիմահարդար Պայծառ Իսաղուլյանի հետ: Նա ոչ միայն խոսեց տարվա թրենդներից, այլեւ հատուկ NEWS.am STYLE-ի համար ցուցադրեց նորաձեւ դիմահարդարման մի օրինակ` ինչպես միշտ նախընտրելով լինել մինիմալիստական ոճի մեջ:

«2017 թ-ին պետք է օգտագործել հնարավորինս մեղմ եւ նուրբ երանգներ` ավելի բնական տեսք ունենանալու համար»,-խորհուրդ տվեց դիմահարդարը` հավելելով, որ հենց բնական հարդարումն է լինելու այս տարվա գլխավոր թրենդը:

«Նուրբ ընդգծված աչքեր, ոչ շատ խիտ ծածկույթով տոնային քսուքներ… իսկ ինչ վերաբերում է շրթներկին` գինեգույն շուրթերը դեռ չեն պատրաստվում զիջել իրենց դիրքերը»:

Ձեր ուշարությանն ենք ներկայացնում Պայծառի առաջարկած դիմահարդարումը, որտեղ նա առաջնային շեշտը դրել է շուրթերի վրա` աչքերը դիմահարդարելով մեղմ երանգների մեջ:

Սյունե Առաքելյան

Նկարահանումն իրականացվել է «Տաթեւ» գեղեցկության սրահում



© NEWS.am STYLE