Plus-size մոդել Էշլի Գրեմը՝ Love Magazine-ի «թեժ» հոլովակում

11:33   27 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի սկզբից մինչեւ կաթոլիկների Սուրբ Ծնունդ Love Magazine-ը մեզ ուրախացրեց հայտնի մոդելների եւ շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ կարճ հոլովակներով:

Արդեն հրապարակվել են հոլովակներ Կարլի Կլոսի, Ալեսանդրա Ամբրոսիոյի, Քրիսի Թեյգենի, Քիմ Քարդաշյանի, Դաուտցեն Քրեզի, Էմիլի Ռատաժկովսկու, Բելլա Հադիդի, Իրինա Շեյքի, Այրլենդ Բոլդուինի, Բարբարա Պալվինի, Քենդալ Ջեների մասնակցությամբ:

Նախօրեին համացանցում եւս մեկ տեսանյութ է հրապարակվել, որի հերոսուհին ամերիկյան plus-size մոդել Էշլի Գրեմն է:

28-ամյա մոդելը սեւ-սպիտակ տեսահոլովակում ներկայացել է ռետրո կերպարով:



© NEWS.am STYLE