Քայլի Ջեներն ընկերոջ՝ Tyga-ի հետ ուկրաինացի լուսանկարչի էրոտիկ մինի-ֆիլմում

10:03   27 դեկտեմբերի, 2016

Եթե Սաշա Սամսոնովան Քայլի Ջեների սիրելի լուսանկարիչն էր, ապա հիմա ուկրաինուհին Քիմ Քարդաշյանի 19-ամյա քրոջ սիրելի ռեժիսորն է:

Սաշան, չենք վախենա ասել, փոքրիկ գլուխգործոց-ֆիլմ է ստեղծել, որն ամբողջությամբ էրոտիկայով է ներծծված, բայց, միաժամանակ, որեւէ գռեհկություն դրանում չկա. այն զգայական տեսարան է՝ կազմված Niia-ի երաժշտության ներքո Քայլի Ջեների եւ 27-ամյա ռեփեր Tyga-ի հպումներից:

Ֆիլմը Սուրբ Ծննդին ցուցադրել է W Magazine-ը, իսկ Սաշան այն նկարահանել է նոյեմբերին, Լոս Անջելեսում:

«Այս ֆիլմում կարեւորն այն է, որ որեւէ կապ չունի կոմերցիայի հետ: Մենք այն նկարահանել ենք մեզ համար, արվեստի համար: Ես նրանց նկարահանել եմ միասին, առանց էֆեկտների եւ ժապավենի վրա հետագա աշխատանքի: Այն արվել է հոգու համար եւ հոգով»,- պարզաբանել է Սաշան:



© NEWS.am STYLE