Իրինա Շեյքը զարդարել է Vogue Brazil-ի միանգամից երկու թողարկման շապիկները

14:37   27 դեկտեմբերի, 2016

Հունվարի սկզբին Իրինա Շեյքը տոնելու է ծննդյան տարեդարձը: Իսկ նվերը լինելու է Vogue Brazil-ի շապիկին նրա հայտնվելը: Ռուսաստանցի 30-ամյա մոդելը ներկայանալու է ամսագրի հունվարի թողարկման շապիկին: Ընդ որում, Բրեդլի Կուպերի ընկերուհին կհայտնվի միանգամից երկու թողարկման շապիկներին:

Vogue Brazil-ի համար լուսանկարներն ակնհայտորեն արվել են Իրինայի հղիությունից առաջ, ինչն արդեն նկատելի էր Victoria’s Secret-ի ցուցադրության ժամանակ:

Երկու շապիկների լուսանկարներում էլ մոդելը կեցվածք է ընդունել լողազգեստով:

Երկրորդ շապիկի լուսանկարում Իրինան ներկայացել է Hope-ից լողազգեստով եւ Carla Amorim-ից զարդերով:

ENews-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Իրինան եւ Բրեդլին երջանիկ են, որ երեխա են ունենալու:

«Նրանք գիտեն ապագա երեխայի սեռը եւ արդեն իրենց դուր եկած մի քանի անուն են ընտրել, բայց դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե որն է ավելի հարմար: Առաջնեկի ծնվելուց հետո զույգը ծրագրում է մեծացնել ընտանիքը՝ փոքրիկին քույր կամ եղբայր նվիրելով: Նրանք ուզում են մինչեւ ծերություն միասին ապրել եւ մի քանի երեխա ունենալ»,- հաղորդել է զույգի մտերիմներից մեկը:

 



© NEWS.am STYLE