15:25 27 դեկտեմբերի, 2016Ամեն ինչ դրան էր գնում: Փարիզի կողոպուտը, հավանաբար, Քիմ Քարդաշյանին ստիպել է մտածել բազմաթիվ խնդիրների մասին: 36-ամյա հայուհին նոյեմբերի կեսերին որոշել է հաշտվել երբեմնի մտերիմ ընկերուհու՝ Փերիս Հիլթոնի հետ: Քիմն անսպասելիորեն Instagram-ում Հիլթոնի բաժանորդն է դարձել, ինչին Փերիսն անմիջապես արձագանքել է՝ Քիմի հետ հին լուսանկար հրապարակելով:

Արդյունքում Փերիսին քրոջը՝ Նիկիին եւ մորը՝ Քեթիին հրավիրել են Քրիսի Ջեների Հիդեն Հիլզի առանձնատանը կազմակերպված Քարդաշյան-Ջեներ գերդաստանի ավանդական սուրբծննդյան երեկույթին:

Քլոեն՝ Հիլթոն քույրերի հետ
Իհարկե, Քիմի հետ լուսանկար համացանցում չի հրապարակվել: Իսկ ահա Քլոե Քարդաշյանի հետ Փերիսն Instagram-ում լուսանկար է տեղադրել:

Մոր եւ Քիմի մոր հետ

Քեյթլին Ջեների հետ
Դե ինչ, Փերիսը, հավանաբար, շուտով կհայտնվի Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուում...