Խոզի մսով եւ անանասով ուտեստ՝ ամանորյա սեղանի համար

19:25   27 դեկտեմբերի, 2016

Գաղտնիք չէ, որ հայ տնային տնտեսուհիները Ամանորի գալուն պես սկսում են վերանայել իրենց բաղադրատոմսերի տետրերը՝ նոր եւ յուրօրինակ ուտեստներ պատրաստելու եւ իրենց սիրելիներին ու հյուրերին զարմացնելու համար: Իհարկե, ավանդական կերակրատեսակները նույնպես չեն մոռացվում, բայց ամեն տարի ինչ-որ նոր ճաշատեսակ մատուցելու ցանկությունն իսկապես մեծ է:

Եվ քանի որ 2017–ին սեղանին թռչնի միս չի կարելի դնել՝ տարվա խորհրդանիշ Հրե Աքաղաղին չբարկացնելու համար, առաջարկում ենք համեղ բաղադրատոմս՝ անանասով ու խոզի մսով:

Անհրաժեշտ է՝

Խոզի միս – 500 գր.

Պահածոյացված անանաս – 1 տուփ

Պանիր – 200 գր.

Աղ եւ պղպեղ – ըստ ճաշակի

Բուսական յուղ

Պատրաստման եղանակը՝

Առաջին քայլով հարկավոր է խոզի միսը լվանալ, 1սմ. շերտերով կտրատել ու համեմել: Եվ մինչ միսը կհամեմվի, կարելի է քերիչով անկացնել պանիրը:

Այնուհետեւ պետք է միսը շարել բուսական յուղով ծածկված տապակի մեջ՝ յուրաքանչյուր շերտի վրա անանաս դնելով: 40 րոպե ջեռոցում եփելուց հետո արդեն կարելի է ավելացնել քերած պանիրը: Եւս մի քանի րոպե, եւ ուտեստը պատրաստ է: Մատուցել սառը վիճակում՝ բանջարեղենային աղցանի հետ:

Բարի ախորժակ…

Աղբյուրը՝ god2017.com



© NEWS.am STYLE