Հմայիչ Էլզա Հոսկը՝ Love Magazine-ի կրքոտ հոլովակում

18:08   27 դեկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 27-ին Love Magazine-ը ներկայացրել է LOVE Advent օրացուցային շարքի հերթական հոլովակը:

Պարբերականը դեկտեմբերի սկզբից մեզ ուրախացնում է հայտնի մոդելների եւ շոու բիզնեսի աստղերի մասնակցությամբ տեսանյութերով:

Հոլովակներ են հրապարակել Էշլի Գրեմի, Կարլի ԿլոսիԱլեսանդրա ԱմբրոսիոյիՔրիսի ԹեյգենիՔիմ ՔարդաշյանիԴաուտցեն ՔրեզիԷմիլի ՌատաժկովսկուԲելլա ՀադիդիԻրինա ՇեյքիԱյրլենդ ԲոլդուինիԲարբարա ՊալվինիՔենդալ Ջեների  մասնակցությամբ:

Այսօր 28-ամյա շվեդ մոդել Էլզա Հոսկը ներկայացել է Հայփ Ուիլյամսի հոլովակում: Աղջկա ոճաբանն Էշլի Խավիերն է եղել, իսկ դիմահարդարումը Pat McGrath Labs-ինն է: Էլզան ներկայացել է Coach-ից ներքնազգեստով:



© NEWS.am STYLE