Հայաստանը՝ ճամփորդությունների մասին կայքի հիմնադիր Նատալյա Օսմանի աչքերով

10:05   28 դեկտեմբերի, 2016

Ռուսական SPLETNIK կայքում հրապարակվել է #FollowMeTo նախագծի եւ ճամփորդությունների մասին FollowMeTo.Travel կայքի հեղինակ Նատալյա Օսմանի հերթական հոդվածը: Նա տպավորություններն է կիսել այլ երկրների ուղեւորությունների մասին, որտեղ, հավանաբար, եղել է ամռան ընթացքում: Նա ամուսնու հետ նաեւ Հայաստան է այցելել, որը Նատալյան կոչել է իր ամենասիրելի երկրներից մեկը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչպե՞ս տեղաշարժվել քաղաքում:

 

«Խորհուրդ կտայի ավտոմեքենա կամ միկրոավտոբուս վարձել, եթե մեծ խմբով եք մեկնել: Այստեղ բազմաթիվ հեռավոր վայրեր կան՝ եկեղեցիներով, անհավանական գեղեցիկ բնությամբ, ուր այնքան էլ դյուրին չէ հասնել»:

Ի՞նչ ուտեստ համտեսել:

«Թարմ բանջարեղեն, տոլմա, լավաշ, կանաչեղենով տապակած կարկանդակ: Գաթան քաղցր շերտավոր կարկանդակի նման մի բան է, չափազանց համեղ եւ ազգային: Քիչ էր մնում՝ մոռանայի. խաշ, հալվա եւ լիմոնադներ: Անվերջ կարող եմ թվարկել»:

Ինչպիսի՞ զբոսաշրջային վայրեր պետք է անպայման այցելել:

Տաթեւ. լեռներում գտնվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին: Սա իսկապես գերող տեսարաններով վայր է:

 

Գեղարդ. ժայռի մեջ փորված վանք: Սկզբնապես այնտեղ ճգնավորներ են ապրել: Այս վայրը մեծ ճանաչում է վայելում զբոսաշրջիկների շրջանում:

Երեւանի մերձակայքում կարելի է երեք քույրերի երեք տաճար գտնել: Վայր, որը կապված է հնագույն առասպելի հետ:

Գառնի. անդունդի եզրին կանգնած տաճար, որը կառուցվել է հունա-հռոմեական կայսրության ժամանակաշրջանում:

Սեւանա լիճը՝ համեղ ուտելիքով: Բայց սա դեռ ամենը չէ: Իրականում Սեւանը Կովկասի ամենամեծ լիճն է, այն էլ՝ լեռներում:



© NEWS.am STYLE