Հասմիկ Գասպարյանը՝ Ուկրաինայի «Мастер Шеф»-ի հաղթող

09:11   28 դեկտեմբերի, 2016

Ուկրաինական շոուները մեզ ուրախացնում են հայ տաղանդների հաղթանակներով: Սեւակ Խանագյանը հաղթեց Ուկրաինայի X Factor-ում, Սուրեն Ջուլհակյանը՝ ուկրաինական «Битва эстрасенсов» շոուում, իսկ հիմա էլ Հասմիկ Գասպարյանն իր հաղթանակն ապահովեց Ուկրաինայի «Мастер Шеф»-ում:

Եզրափակիչում մրցում էին Կատյա Պեսկովան եւ Հասմիկ Գասպարյանը Կիեւից, որոնք ավելի շատ գումար վաստակեցին՝ նախագծի բոլոր սեզոնների ընթացքում հարազատների հետ ընթրիք պատրաստելով աստղերի համար:

Մասնակիցները պետք է պատրաստեին 3 ուտեստ. Նախուտեստ, հիմնական ուտեստ եւ աղանդեր. Այս ամենի համար նրանք ունեին ընդամենը 2 ժամ ժամանակ:

Ուտեստները պատրաստելու եւ համտեսելու համար նախատեսված ժամանակն անցնելուց հետո ժյուրին որոշել է «Մաստեր Շեֆ» նախագծի 6-րդ շրջանի հաղթողին: Այդ պատվին արժանացել է Հասմիկ Գասպարյանը:

СТБ հեռուստաալիքը, որով հեռարձակվում է շոուն, այսպես է նկարագրել Հասմիկին.

«Հասմիկն իրեն ուկրաինահայ է կոչում: Կրթությամբ նա ֆինանսիստ է, բայց աշխատում է որպես մատնահարդար, իսկ որպես հոբբի զբաղվում է սեփական խանութում հեղինակային համեմունքներ աճեցնելով, մշակելով եւ վաճառելով: Հասմիկը սիրում է տարբեր գույներ, համեր խառնել՝ ուտեստներին ինքնատիպություն հաղորդելու համար: Խոհանոցի հանդեպ սերը նրա արյան մեջ է՝ ինչպես բոլոր կովկասյան կանանց պարագայում»:



© NEWS.am STYLE