Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի եւ երեխաների հետ ընտանեկան լուսանկար է ցուցադրել

12:25   28 դեկտեմբերի, 2016

Որքան էլ ասեն, որ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարաբերություններում խնդիրներ կան, ամուսինները բոլորին հակառակն են ապացուցում:

Բազմաթիվ լրատվամիջոցներ եւ սոցիալական ցանցերում Քարդաշյան-Ջեներ գերդաստանի բաժանորդները հայտարարում էին, որ Քանյե Ուեսթին չեն հրավիրել ընտանիքի ավանդական սուրբծննդյան երեկույթին, որն անցկացվել է Քրիս Ջեների առանձնատանը:

Սակայն ռեփերը վերջ է դրել խոսակցություններին՝ Twitter-ում ընտանեկան հուզիչ լուսանկար հրապարակելով:

«Ուրախ տոներ»,- գրել է երաժիշտը:

Ի դեպ՝ Քանյեն լրջորեն աշխատում է իր վրա: 39-ամյա ռեփերին նկատել են Լոս Անջելեսի մարզասրահից դուրս գալիս՝ թիկնապահներով եւ անձնական մարզիչներով շրջապատված:

Հայտնի է, որ Քանյեն նաեւ բռնցքամարտով է զբաղվում: Իսկ մարզասրահից դուրս գալիս ռեփերին բռնացրել են պապարացիները, որոնց Քանյեն ասել է.

«Ես միայն ուզում եմ, որպեսզի բոլորը երջանիկ լինեն»:

Ներքին աղբյուրը People-ին հաղորդել է, որ ֆիզիկական վարժությունները հիմա Ուեսթին անհրաժեշտ են՝ ուժերը վերականգնելու համար:

«Նա ֆիթնեսի է գնում, դա նրան գնում է արագորեն վերականգնվել, քանի որ նա շատ է ուզում շուտ վերադառնալ աշխատանքին»,- նշել է աղբյուրը:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ X17Online-ի



© NEWS.am STYLE