Ռիհանա vs Ջենիֆեր Լոպես. խանդոտ երգչուհիների նոր «աստղային պատերազմը» ռեփեր Դրեյքի պատճառով

14:04   28 դեկտեմբերի, 2016

Տարին ավարտվում է Ռիհանայի եւ Ջեյ Լոյի միջեւ նոր սեպով: Լոպեսն ընդհանրապես կարողանում է սրտեր կոտրել: Լատինական «Գրեմմի»-ի ժամանակ նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ համբույրը մոդել Շենոն դե Լիմայի հետ երգչի ամուսնալուծության պատճառ դարձավ:

Դրանից հետո համացանցում լուրեր տարածվեցին, որ 47-ամյա Լոպեսը սիրավեպ է սկսել ռեփեր Դրեյքի հետ, իսկ հայտնի է, որ 30-ամյա երաժիշտն ու Ռիհանան բոլորովին վերջերս են բաժանվել:

ENews-ը գրում է, որ Լոպեսի եւ Դրեյքի սիրավեպի մասին լուրերը լսելով՝ Ռիհանան սարսափելի զայրացել է:

«Ռիհանան զայրացել է, որ Դրեյքն այդքան արագ կարողացավ իրեն փոխարինող գտնել, քանի որ Ռիրին կարծում էր, որ դեռ կարող են վերականգնել հարաբերությունները: Իմանալով, որ Լոպեսը սիրախաղ է սկսել Դրեյքի հետ, Ռիհանան ցնցված էր»,- հաղորդել է ներքին աղբյուրը:

Ռիհանան այսօրվանից դադարել է Instagram-ում հետեւել Լոպեսին:



© NEWS.am STYLE