Միշոն՝ կնոջ հետ Բարսելոնում

18:32   28 դեկտեմբերի, 2016

Արձակուրդների շրջան է, այսինքն՝ կարելի է ճանապարհորդել։ Հենց այս կարգախոսով էլ առաջնորդվելով՝ ռեփեր Միշոն կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի հետ որոշել է մեկնել Բարսելոն։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Հավանաբար հենց այստեղ էլ զույգը մտադիր է անցկացնել Ամանորը, բայց մինչ այդ Միշոն եւ Սոնան պտտվել են քաղաքում եւ դրա գրախանութներում։

Фото опубликовано ԹԱԳ` առանց tag (@mishohayteam)

Նշենք, որ զույգն արդեն երրորդ անգամ է Բարսելոնում։

Видео опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ռեփերը նշում էր ծննդյան 32-րդ տարեդարձը, ինչի առիթով Հավայան կղզիներում հարսանյաց հանդեսի մասնակցելուց հետո Սոնան վերադարձել էր ձյունառատ Երեւան՝ սիրելիին շնորհավորելու համար։



© NEWS.am STYLE