Կարելի՞ է, արդյոք, հղիության ժամանակ սեքսով զբաղվել

23:14   20 մարտի, 2013

Եթե հղիությունն ընթանում է առանց բարդությունների, եւ բժիշկը գոհ է ձեր առողջական վիճակից, ապա, իհարկե, կարելի է սեքսով զբաղվել ընդհուպ մինչեւ ծննդաբերություն: Սեռական ակտը ձեր երեխային չի կարող վնասել: Հավանական է, որ օրգազմից հետո զգաք, թե ինչպես է ձեր փոքրիկը շարժվում: Մի անհանգստացեք, դա ձեր սրտի բաբախման հաճախականության նկատմամբ երեխայի բնական արձագանքն է:

Հղիության 14-րդ շաբաթից սկսած հոգնածության, սթրեսի եւ սրտխառնուքի պատճառով կնոջ մոտ սեռական ցանկությունը կարող է անհետանալ, սակայն երբ տոքսիկ շրջանն անցնի, այն կվերադառնա:

Շատ հաճախ տղամարդիկ խուսափում են իրենց հղի կնոջ հետ ֆիզիկական հարաբերությունից, քանի որ կարծում են, թե կարող են վնասել նրան կամ երեխային: Հարկավոր է խոսել ձեր զուգընկերոջ հետ եւ բացատրել, որ անհանգստանալու կարիք չկա: Ամենից կարեւորն այն է, որ տղամարդը պետք է հոգատարություն եւ ուշադրություն ցուցաբերի ձեր նկատմամբ:

Եվ հիշեք, առանձին դեպքերում ավելի լավ է հետեւել մասնագետի խորհուրդներին, ով հետեւում է ձեր հղիության ընթացքին:



© NEWS.am STYLE