Ջենիֆեր Լոպեսը տեղն է դրել Ռիհանային՝ Դրեյքի հետ քնքուշ լուսանկար հրապարակելով

15:07   28 դեկտեմբերի, 2016

Ջեյ Լոն եւ Ռիհանան պատերազմ են սկսել:

Ռիհանան զայրացել է՝ իմանալով, որ Լոպեսը սիրավեպ է սկսել իր նախկին ընկերոջ՝ 30-ամյա ռեփեր Դրեյքի հետ:

«Ռիհանան զայրացել է, որ Դրեյքն այդքան արագորեն իրեն փոխարինող գտավ, քանի որ կարծում էր, որ իրենք կարողանան վերականգնել հարաբերությունները: Իմանալով, որ Լոպեսը սիրավեպ է սկսել Դրեյքի հետ՝ Ռիհանան ցնցվել է»,- հաղորդել է ներքին աղբյուրը:

Ջեյ Լոն անմիջապես հարված է հասցրել Ռիհանային՝ Instagram-ում լուսանկար հրապարակելով, որտեղ Դրեյքն ամուր գրկել է իր ծնկներին պառկած Ջենիֆերին (ի դեպ՝ Դրեյքը նույնպես իր միկրոբլոգում հրապարակել է այդ նկարը):

Հետաքրքիր է՝ ինչպես կպատասխանի Ռիհանան...



© NEWS.am STYLE