2016 թվականի 10 լավագույն ֆիլմերը

18:05   28 դեկտեմբերի, 2016

Եվ այսպես՝ ամփոփում ենք 2016 թվականը: Երեկ ներկայացրեցինք այն մոդելներին, որոնք գրավել էին մեր ուշադրությունն անցնող տարում, այնուհետեւ հիշեցինք մեզ լքած արտասահմանյան աստղերին: Իսկ հիմա ներկայացնում ենք 2016 թվականի լավագույն տասը ֆիլմերի ցանկը՝ հիմնվելով Rolling Stone, Vanity Fair եւ Time հեղինակավոր պարբերականների վարկանիշների վրա:

Լավագույն տասնյակի առաջին հորիզոնականում «Լա-լա Լենդ» երաժշտական մելոդրաման է՝ Ռայան Գոսլինգի եւ Էմմա Սթոունի մասնակցությամբ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Քենեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմը՝ Քեյսի Աֆլեքի գլխավոր դերակատարմամբ:

Երրորդ տեղում Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» դրաման է:

Չորրորդ տեղում՝ Դենզել Վաշինգթոնի «Պատնեշները»:

Հինգերորդ տեղում՝ Մարտին Սկորսեզեի «Լռությունը»:

Վեցերորդ հորիզոնականում Նատալի Պորտմանի մասնակցությամբ «Ջեքի»-ն է:

Յոթերորդ տեղում՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Գուձոնի հրաշքը»:

Ութերորդ հորիզոնականում «Zootopia» մուլտֆիլմն է, որի գործողությունները ծավալվում են կենդանիներով բնակեցված մեգապոլիսում:

Իններորդ տեղում հայտնվել է «Ամեն գնով» ֆիլմը:

Տասներորդ հորիզոնականում «Ազգի ծնունդը» ժապավենն է:

 

 



© NEWS.am STYLE