Տղամարդկանց 4 արտահայտություն, որոնք ազդում են կանանց նյարդերի վրա

20:11   18 հունվարի, 2017

Որտե՞ղ են իմ գուլպաները

Այո՛, կանայք կենցաղային անօգնականությունը պարզապես ստորացուցիչ են համարում: Որտե՞ղ են իմ գուլպաները: Դանակնե՞րը: Պատառաքաղնե՞րը: Այդ հարցերն առանձնապես նյարդայնացնում են, երբ միասին եք արդեն մի քանի տարի, եւ այդ ընթացքում իրերն իրենց տեղերը չեն փոխել:

Ո՞ւր ենք գնալու/ Ի՞նչ ենք անելու

Որոշ տղամարդիկ նախընտրում են իրենց էնտուզիազմի մասին տեղեկացնել վաղ առավոտից: Այդ պատճառով իրենց երկրորդ կեսին ուրախացնում են հարցերով. «Այսօր ո՞ւր ենք գնալու: Կինո՞: Կրկե՞ս: Ինձ համար միեւնույն է, ինքդ որոշիր»: Դե՝ ինչպե՞ս դուրս չգաս ափերից:

Տեսնենք / Պարզ կլինի/ Կորոշենք

Կանանց շատ է նեղացնում, երբ մի ամբողջ ժամ փորձում են պատասխան գտնել՝ մանրակրկիտ կշռադատելով բոլոր «կողմ» եւ «դեմ» կարծիքները, իսկ տղամարդն ասում է՝ «տեսնենք»: Որպես կանոն՝ դա նշանակում է. «Ես համաձայն չեմ, բայց առայժմ այդ մասին չեմ ասի քեզ»:

Եթե քեզ դուր է գալիս

Եվս մեկ բացահայտ անհամաձայնություն: Կանայք սիրում են ուղղամիտ տղամարդկանց: Եթե կինն ինչ-որ բանի մասին հարցնում է ձեզ, ուրեմն նրա համար իսկապես կարեւոր է, թե ինչ եք մտածում այդ մասին:

 

Աղբյուրը՝ Glamour.ru



© NEWS.am STYLE