Ինչպես են տղամարդիկ կին ընտրում

19:06   18 հունվարի, 2017

Մենք ամուսնանում ենք այն կանանց հետ, որոնք մեզ ավելի լավն են դարձնում

Դա սկսվում է այն ժամանակ, երբ մենք նկատում ենք, որ մեր մեքենան ավելի մաքուր է դարձել, որ տունը հավաքված է: Իսկ հետո ամեն ինչ ավելի խորը մակարդակ է անցնում. մենք ուզում ենք հոգ տանել կնոջ մասին:

Մենք ուզում ենք իմանալ՝ որտեղ է նա, արդյո՞ք նրա մեքենան չի փչացել, արդյո՞ք տանը նրա սիրած կոնֆետները կան: Կարեւոր են դառնում մանրուքներ, որոնց մասին մենք երբեք չենք էլ մտածել:

Մենք մտահոգվում ենք նաեւ, թե ինչպես է նա զգում, այլ ոչ միայն այն մասին, թե ինչպիսի տեսք ունի

Որպես կին՝ կարող ես մտածել. «Լավ է հնչում, բայց ինչպե՞ս դրան հասնել»:

Բայց իրականությունն այն է, որ ոչինչ չես կարող անել, որպեսզի դա տեղի ունենա: Բայց դու կարող ես թույլ տալ, որպեսզի դա լինի:

Դա էներգետիկա է: Առաջին եւ ամենակարեւոր պատվիրանն այն է, որ տղամարդը սիրում է կնոջը, որը սիրում է իրեն, բայց ոչ ավելի, քան կինն է իրեն սիրում: Ոմանք դա վստահություն են կոչում, բայց դա շատ ավելի խորը երեւույթ է: Վստահությունն այն է, ինչ դու կարող ես անել, իսկ քո հանդեպ սերն այն է, ինչ դու կաս:

Երկրորդ պատվիրանը, որը հիմնված է առաջինի վրա. թույլ տուր, որ «սերը պատահի»

Դու պետք է քեզ արժանի զգաս, որ քեզ սիրեն ոչ թե այն բանի համար, թե ինչ ես անում, այլ ինչպիսին ես:

Թույլ տալ, որ սերը պատահի նշանակում է, որ երբ տղամարդը փորձում է օգնել քեզ՝ այդ կերպ հոգատարություն ցուցաբերելով, ընդունիր դա:

Որպեսզի տղամարդն ավելի լավը դառնա, նրան տարածություն է հարկավոր եւ դա անելու հնարավորություն: Կարճ ասած՝ տղամարդն ամուսնանում է կնոջ հետ, եթե վստահ է, որ նա իր կյանքն ավելի լավը կդարձնի:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE