2016 թվականի արդյունքները. Տարվա ֆլեշմոբը՝ Mannequin challenge

19:10   29 դեկտեմբերի, 2016

Էլ ինչ տարի՝ առանց ֆլեշմոբի: Այս տարի այն առանձնապես հաջող էր: Ամերիկյան Rae Sremmurd հիփ-հոփ դուետը, որի կազմում Քալիֆ Բրաունը (Swae Lee) եւ Աաքվիլ Բրաունն (Slim Jxmmi) են, պայթեցնում է երաժշտական աշխարհը, քանի որ խմբի Black Beatles ստեղծագործությունն ամբողջ աշխարհը նվաճած Mannequin Challenge ֆլեշմոբի երաժշտությունն է դարձել:

NEWS.am STYLE-ն ընտրել է մի քանի հաջողված ֆլեշմոբ:

Rae Sremmurd խումբը ֆլեշմոբ է կազմակերպել Լոս Անջելեսի օդանավակայանում:

Այնուհետեւ ֆլեշմոբին միացել են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Բլեք Չայնան եւ Ռոբ Քարդաշյանը: Նրանք Mannequin Challenge-ի համար հոլովակ են նկարահանել ծննդատանը, որտեղ ծնվել է նրանց դուստրը՝ Դրիմ Ռենեն:

Էլեն Դեջեներեսը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն «Ազատության շքանշան» են ստացել եւ Mannequin Challenge կազմակերպել հենց Սպիտակ տանը:

Շքեղ Mannequin Challenge Իվան Ուրգանտից եւ Վլադիմիր Պոզներից:

Կիսամերկ գեղեցկուհիներ՝ VARDA-ից կրքոտ Mannequin Challenge-ում:

Mannequin Challenge-ը նաեւ Հայաստանի հասավ, եւ մենք նույնպես չէինք կարող մի կողմ քաշվել ու չմասնակցել դրան:



© NEWS.am STYLE