Սթարլեթ Յոհանսոնը, Ուիլ Սմիթը եւ այլ աստղեր՝ Forbes-ի վարկանիշով կինովարձույթում ամենաշատ գումարն ապահոված դերասաններ

16:15   29 դեկտեմբերի, 2016

Այս տարվա հերթական ամփոփումը, այս անգամ՝ հեղինակավոր Forbes ամսագրից:

Պարբերականը ներկայացրել է այն դերասանների վարկանիշը, որոնց մասնակցությամբ ֆիլմերը 2016 թվականին կինովարձույթում աստղաբաշխական գումար են ապահովել:

Վարկանիշի առաջին տեղում 32-ամյա Սքարլեթ Յոհանսոնն է, որի մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային կինովարձույթում 1.2 մլրդ դոլար են հավաքել:

1. Սքարլեթ Յոհանսոն՝ 1.2 մլրդ դոլար

2. Քրիս Էվանս՝ 1.15 մլրդ դոլար

3. Ռոբերտ Դաունի-կրտսեր՝ 1.15 մլրդ դոլար

4. Մարգո Ռոբբի՝ 1.1 մլրդ դոլար

5. Էմի Ադամս՝ 1.04 մլրդ դոլար

6. Բեն Աֆլեք՝ 1.02 մլրդ դոլար

7. Հենրի Քավիլ՝ 870 մլն դոլար

8. Ռայան Ռեյնոլդս՝ 820 մլն դոլար

9. Ֆելիսիթի Ջոնս՝ 805 մլն դոլար

10. Ուիլ Սմիթ՝ 775 մլն դոլար



© NEWS.am STYLE