Ադելը՝ Billboard-ի վարկանիշով տարվա լավագույն երգչուհի

17:14   29 դեկտեմբերի, 2016

Ադելը Billboard-ի վարկանիշով 2016 թվականի լավագույն երգչուհին է ճանաչվել: Այս մասին գրում է Daily Mail-ը:

28-ամյա երգչուհին այս պատվին արժանանում է մի քանի տարի անընդմեջ:

Ադելը երաժշտական պարգեւը ստացել է «25» անվանումով իր երրորդ ալբոմի հաջողության շնորհիվ, որը նրան միայն մեկ շաբաթվա ընթացքում 3.4 մլն դոլար է բերել:

Ի դեպ՝ Ադելը նաեւ պատվավոր առաջին հորիզոնականն է զբաղեցնում ամենահարուստ բրիտանացի երգչուհիների շարքում:

Ըստ Heat պարբերականի՝ նրա կարողությունը 114 մլն դոլար է գնահատվում:



© NEWS.am STYLE