Կանանց հետ հարաբերություններում ինչն է անցանկալի տղամարդկանց համար

19:11   1 մարտի, 2017

Տղամարդիկ չեն ցանկանում դավաճանություն

Կանանց հետ հարաբերություններում տղամարդկանց  համար ամենաանցանկալին դավաճանությունն  է: Իսկական տղամարդը երբեք չի հանդուրժի կնոջ դավաճանությունը, քանի որ դա նրա համար նվաստացուցիչ է: Ուստի ձեր տղամարդուն ուրիշի հետ մի դավաճանեք:

Տղամարդիկ վեճ ու կռիվ չեն ցանկանում

Կոնֆլիկտներն ու տարաձայնությունները շատ հարաբերությունների մշտական խնդիրն են, ուստի չարժե ընդհանուր խնդիրները ձայնի բարձր տոնով լուծել: Ավելի իմաստուն եղեք ու այդ ժամանակ վեճեր ու կոնֆլիկներ գրեթե չեք ունենա:

Տղամարդիկ չեն ցանկանում, որ կանայք ծխեն եւ ալկոհոլ օգտագործեն

Տղամարդիկ խուսափում են հարաբերություններ եւ ընտանիք ստեղծել  կնոջ հետ, ով ծխում է եւ ալկոհոլ օգտագործում: Տղամարդիկ սիրում են, երբ կինը հետեւում է ինչպես իր արտաքինին, այնպես էլ՝ ներքինին:

Տղամարդիկ հարաբերություններում սուտ չեն ցանկանում

Երբեք մի խաբեք ձեր տղամարդուն,  քանի որ նա նույնպես կսկսի նույն կերպ վարվել կամ կհրաժարվի լուրջ հարաբերություններից: Լուրջ եւ անկեղծ հարաբերություններ ստեղծելու համար տեղամարդուն պետք է ասել ճշմարտությունը:

Տղամարդիկ մատչելի կանանց չեն ցանկանում

Կան ինչպես մատչելի եւ թույլ, այնպես էլ ուժեղ ու արժանապատիվ կանայք ու տղամարդիկ: Ուստի իսկական եւ ուժեղ տղամարդիկ չեն ցանկանում լինել մատչելի կանանց հետ, ովքեր նրանց կարող են դավաճանել: Եղեք  արժանապատիվ , այլ ոչ թե մատչելի կին:

Տղամարդիկ չեն ցանկանում լսել ձեր բոլոր խնդիրների մասին

Հաճախ կանայք շատ երկար պատմում են իրենց բոլոր խնդիրների մասին, բայց տղամարդիկ միշտ չի, որ լսում են, քանի որ նրանց ձանձրացնում է անընդհատ նույն բանը լսելը: Տղամարդիկ գիտեն ձեր բոլոր խնդիրների մասին եւ կօգնեն, երբ անհրաժեշտություն լինի: Բայց պետք չի մշտապես խոսել դրանց մասին, առավել եւս, որ տղամարդն այդ մասին գիտի:

Տղամարդիկ ցանկանում են լինել իսկական եւ սիրող կնոջ հետ

Կան էլի շատ բաներ, որոնք անցանկալի են տղամարդկանց համար, բայց գործնականում  գրեթե անհնար է իդեալական կին լինել: Այն ամենը, ինչ հարկավոր է տղամարդկանց,  այն է, որ դուք իսկական կին մնաք: Ձեզ պահեք արժանապատիվ,  մի դավաճանեք, հետեւեք ձեր ինչպես արտաքինին, այնպես էլ ներքինին եւ  մի ունեցեք  վատ սովորություններ:

Եղեք իրական եւ մի ձեւացեք այն կինը, որը իրականում չեք: Քանի որ կնոջ իրական գեղեցկությունը ոչ մեկին չընդօրինակելն է, այլ լինել այնպիսին, ինչպիսին կա իրականում: Կինը պետք է կին, իսկ տղամարդը՝ տղամարդ լինի, այդ ժամանակ հարաբերություններն էլ երջանիկ ու ամուր կլինեն:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE