Մըրայա Քերին արտասվել է ադամանդե խաչ նվիրած երկրպագուի հետ հանդիպման ժամանակ

11:29   30 դեկտեմբերի, 2016

Մըրայա Քերին արտասվել է երկրպագուի հետ հանդիպման ժամանակ, որի մասին կխոսվի E! հեռուստաալիքով Mariah's World ռեալիթի շոուի կիրակնօրյա դրվագում։

46-ամյա երգչուհին հանդիպել է երկրպագուի հետ, որի անունը չի հաղորդվում։ Տղան ծնկի էր եկել նրա առաջ եւ հայտարարել, որ 22 տարի սպասել է այդ հանդիպմանը։

«Ես քիչ էր մնում անգլերեն սովորեի, քանի որ կրկնում էի Ձեր երգերի բառերը եւ բառարանում նայում դրանց նշանակությունը»,– Մըրայայի համերգներից մեկի ժամանակ կուլիսներում ասել էր երկրպագուն։

«Ես չեմ պառկումքնելու՝ առանց Ձեր երգերը լսելու։ Երբ ես վախի նոպաներ եմ ունենում, ես լսում եմ Ձեր Through the Rain երգը եւ հանգիստ քնում եմ։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ եք Դուք ինձ համար նշանակում»,– ասել է երկպագուն եւ պարանոցից հանելով ադամանդե խաչը՝ նվիրել է այն արտասվաթոր Քերիին։

«Ինձ համար շատ դժվար է Ձեզնից նման նվեր ընդունել»,– ասել է Քերին, որն ամեն դեպքում վերցրեց երկպագուի խաչը եւ շնորհակալություն հայտնեց նրան ջերմ բառերի համար։



© NEWS.am STYLE