Շնորհակալ եմ իմ հայ եղբայրներին եւ քույրերին. Ալեքսիս Օհանյանի գրառումը՝ Սերենա Ուլիյամսին ամուսնության առաջարկ անելու մասին

12:40   30 դեկտեմբերի, 2016

Ամերիկյան հանրահայտ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ամուսնության առաջարկ է արել ընկերուհուն՝ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 38-ակի հաղթող, քառակի օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսին։ Աշխարհում ամենաշատ այցելություն ունեցող կայքերից 25-րդի հիմնադրին Ուլիյամսը դրական պատասխան է տվել.

«Ես մի փոքր ուշ եկա տուն: Ինձ կառք էր սպասում: Ժամանման կետը՝ «Հռոմ»: Ինձ տարան այնտեղ, որտեղ մենք հանդիպել էինք առաջին անգամ: Շրջանը փակվեց: Նա արտաբերեց չորս բառ, ես ասացի՝ «այո»,- աշխարհի նախկին առաջին ռակետի խոսքը մեջբերում է People-ը:

Այս խոստովանությունից հետո շատերը սկսել են խոսել Ալեքսիսի եւ աշխարհահռչակ թենիսիստուհու ամուսնության մասին։ Իհարկե, քննարկողների եւ շնորհավորողների թվում են եղել նաեւ հայերը.

«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար բոլորին, հատկապես իմ հայ եղբայրներին եւ քույրերին, որոնք բանավիճում էին, երբ Սերենային հայ էին համարում»,- Twitter-ում գրել է Ալեքսիսը՝ ավելացնելով հայկական դրոշի շարժապատկեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեքսը եւս մեկ գրառում էր կատարել՝ բոլորին տեղեկացնելով իր սուրբծննդյան յուրօրինակ նվերի մասին։ Օհանյանին Արարատի գագաթից ձյուն, հող, քար ու մոմ էին նվիրել։

Фото опубликовано Alexis Ohanian (@alexisohanian)



© NEWS.am STYLE