One Direction–ը, Ադելը, Ռոնալդուն՝ Forbes–ի վարկածով Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի թվում

17:15   30 դեկտեմբերի, 2016

Forbes հեղինակավոր ամսագիրը շարունակում է ամփոփել տարին։ Երեկ մենք մանրամասն ուսումնասիրել էինք 2016-ի ամենաբարձր վարձատրվող դերասանների ցուցակը, հիմա անդրադառնանք անցնող տարվա ամենաբարձր վարձատրվող աստղերին։

Այսպես՝ ցուցակը գլխավորում է One Direction բրիտանական խումբը, որը մեկ տարում 110 մլն է կուտակել հյուրախաղերի եւ գովազդային պայմանագրերի հետ։

Երկրորդ տեղում է Եվրոպայի չեմպիոն Քրիշտիանու Ռոնալդուն, որի աշխատավարձը մեկ տարում կազմել է 88 մլն։

Երրորդ հորիզոնականում է ամենահարուստ բրիտանացի աստղը՝ երգչուհի Ադելը, որը վաստակել է 80.5 մլն դոլար։

Չորրորդ հորիզոնականում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որը 68 մլն դոլար է վաստակել։

Լեգենդար The Rolling Stones–ը 5-րդ հորիզոնականում է՝ տարեկան 66.5 մլն դոլար եկամուտով։

Հայտնի դիջեյ Քելվին Հարրիսը 6-րդ հորիզոնականում է՝ 63 մլն դոլարով։

Փոլ Մաքարթնին 7-րդ հորիզոնականում է՝ 56.5 մլն դոլարով։

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը վաստակել է 56 մլն դոլար։

Հայտնի իռլանդական U2 խումբը՝ Բոնոյի գլխավորությամբ, վաստակել է 55 մլն դոլար։

Բրիտանացի շեֆ խոհարար Գորդոն Ռամզին եզրափակում է լավագույն տասնյակը՝ 54 մլն դոլարով։



© NEWS.am STYLE