Միշոն կնոջ հետ՝ Սալվադոր Դալիի թանգարանում

15:35   30 դեկտեմբերի, 2016

Հայտնի ռեփեր Միշոն նախատոնական օրերն անցկացնում է կնոջ՝ ամերիկահայ լրագրող եւ հաղորդավարուհի Սոնա Հովհաննիսյանի հետ։ Զույգը մեկնել է Իսպանիայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը՝ Բարսելոն։ Ճիշտ է, ամուսիններն առաջին անգամ չեն Բարսելոնում, բայց նրանք դեռ ունեին մի կարեւոր ցանկություն՝ գնալ Սալվադոր Դալիի թանգարան։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Եվ ահա, Բարսելոնի փողոցներում եւ գրախանութներում պտտվելուց հետո, ամուսինները գնացել են Ֆիգերաս քաղաք՝ լինելու քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում՝ աշխարհահռչակ սյուրռեալիստ նկարչի թանգարանում։

Фото опубликовано Sona Oganesyan (@sonaoganesyan)

Իհարկե, Սոնան չի մոռացել լուսանկարվելու մասին, իսկ այդ հարցում նրան օգնել է ամուսինը։



© NEWS.am STYLE