Ինչպես է Սոնա Շահգելդյանը տոնել որդու 1-ամյակը

14:34   30 դեկտեմբերի, 2016

2015-ը տոնական ավարտ ունեցավ հայտնի երգչուհի Սոնա Շահգելդյանի համար։ Սոնան լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝ Արթուրին, որի ծննդյան լուրը անսպասելի էր երգչուհու երկրպագուների համար։

«Երբ առաջին անգամ փոքրիկիս գրկեցի, իրոք, անբացատրելի զգացողություններ ունեցա: Շատ բաներ են իհարկե փոխվել իմ կյանքում: Մայր լինելը մեծագույն պատասխանատվություն է»,-ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր երգչուհին, որի փոխանցմամբ փոքրիկը բավականին ժպտերես ու խելոք երեխա է:

Երեկ, Արթուրը տոնել է իր 1-ամյակը, որին ներկայացել է Ձմեռ պապի հագուստով։

Եվ իհարկե, մայրիկը երգել է հատուկ հոբելյարի համար։

Չնայած Արթուրը տոնել է իր 1-ամյակը՝ նա արդեն հասցրել է մայրիկի հետ նկարահանվել ամանորյա տեսահոլովակում։

 



© NEWS.am STYLE