Ջենիֆեր Լոպեսի եւ Դրեյքի համբույրները՝ Լոս Անջելեսում ամանորյա երեկույթին

13:15   31 դեկտեմբերի, 2016

Ջենիֆեր Լոպեսի եւ Դրեյքի սիրավեպը թափ է ստանում: Արտիստները, որոնք հիմա համատեղ երգի վրա են աշխատում, մտերմացել են, աստղերի մոտ լուրջ սիրավեպ է ծագել:

Իհարկե, դրանից դժգոհ է մնացել Ռիհանան, որը Instagram-ում հանել է Ջեյ Լոյին բաժանորդագրումը, որովհետեւ Դրեյքի նկատմամբ նրա զգացմունքները կարծես թե չեն մարել:

 Իսկ Լոպեսը հրապարակում է քնքուշ լուսանկարներ ռեփերի հետ:

Ի դեպ, զույգին տեսել են Լոս Անջելեսում ամանորյա երեկոյի ժամանակ, որտեղ Լոպեսը եւ Դրեյքը միասին պարում եւ համբուրվում էին:

Աղբյուրը՝  US Weekly



© NEWS.am STYLE