Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանը եւ մյուսները փայլել են Comedy club-ի ամանորյա խելահեղ հաղորդմանը

10:35   2 հունվարի, 2017

Comedy club-ում տարեմուտյան գիշերն առանձնահատուկ հաջող է ստացվել, քանի որ եթեր է դուրս եկել միանգամից 2 շոու:

ՏՆՏ-ում որոշել են հրաժարվել տափակ երկնագույն օգոնյոկներից եւ ամանորյա երաժշտական բաթլ են ներկայացրել: Տարեմուտյան վոկալ բաթլում հանդես են եկել «Դոմ-2»-ի, «Պարեր» շոուի, «Իմպրովիզացիա», «Մի անգամ Ռուսաստանում», Comedy Woman կատակերգական նախագծերի, «Օլգա» եւ «Ունիվեր» սթիքոմների աստղերը, նաեւ Stand Up-ի կոմիկները: Մասնակիցների վարպետությունը գնահատել են Միխաիլ Գալուստյանը եւ Սերգեյ Սվետլակովը:

Գարիկ Մարտիրոսյանը շոուի ընթացքում բեմում փայլել է (դիտեք 11-րդ րոպեից):

Եզրափակիչ են դուրս եկել «Ունիվերը» եւ Comedy Woman-ը:

Հաղթողը՝ Comedy Woman-ը, կմեկնի Լաս Վեգաս:

 



© NEWS.am STYLE