Սթիվ Ջոբսի հաջողության 5 կանոն

23:07   20 հունվարի, 2017

1. Սիրած գործով զբաղվիր: Գտիր քո իսկական հետաքրքրությունն ու աշխարհը դեպի լավը փոխիր: Գործը լավ անելու միակ միջոցն այն սիրելն է:

2. Մի՛ եղիր այնպիսին, ինչպես բոլորը: Ոչ ստանդարտ մտածիր: Ավելի լավ է ծովահեն լինել, քան ռազմածովային:

3. Ինչով էլ զբաղվես, փորձիր ամեն ինչ հնարավորինս լավ անել: Հաջողությունն իր հետեւից այլ հաջողություն է բերում, այդ պատճառով ամեն ինչում հաջողության ձգտիր: Աշխատանքի ընդունիր մարդկանց, որոնք սիրում են կատարելության ձգտել:

4. Փոքրից սկսիր, մտածիր մեծի մասին: Միանգամից մի քանի բանի մասին մի մտածիր: Սկսիր մի քանի պարզ նախագծերից եւ կհասնես բարդերին: Մտածիր ոչ միայն վաղվա, այլեւ Ապագայի մասին: «Ուզում եմ լսելի լինել ամբողջ աշխարհի համար»,- մի անգամ ասել է Սթիվ Ջոբսը:

5. Նախաձեռնող եղիր: Ամեն անգամ նոր մեծ նպատակ առաջադրիր: Բազմաթիվ գաղափարներից գտիր այն, որը հարկավոր է արագորեն եւ վճռականորեն անել եւ... դրա հետ միասին նոր հնարավորությունների պատուհան թռչիր: Երբեմն առաջին քայլն ամենաբարդն է: Պարզապես արա այն: Եվ համարձակություն ունեցիր հետեւել սրտիդ ու բնազդիդ:

 

Աղբյուրը՝ Otvetnavse.com



© NEWS.am STYLE