Ինչպես հետաքրքիր լինել

19:26   20 հունվարի, 2017

1. Հետազոտեք

Զրուցեք անծանոթների հետ, անջատեք գաջեթներն ու նոր բան փորձեք: Սպասվածին հակառակ մի բան արեք, սովորեք տեսնել յուրաքանչյուր պատմության բոլոր կողմերը: Նկատեք մանրուքները: Նկատեք գեղեցիկ բաները: Նաեւ ոչ գեղեցիկները: Նաեւ զվարճալիները: Քիչ ծաղրեք: Շատ հիացեք: Հարցեր տվեք: Շուրջն ամեն ինչ ուսումնասիրեք:

2. Կիսվեք նոր բացահայտումներով

Այն, ինչ դուք գիտեք, ուրիշների համար կարող է գաղտնիք լինել: Այն, ինչ ձեզ համար շատ հին է, ինչ-որ մեկի համար կարող է նոր բացահայտում լինել: Կիսվեք ձեր գիտելիքներով: Հենց այդպես են գաղափարներն աճում եւ իրադարձության վերածվում: Հրավերի մի՛ սպասեք, ինքներդ հրավիրեք: Մի՛ նստեք հեռախոսի մոտ, զանգահարեք: Գործե՛ք:

3. Ինչ-որ բան արեք: Ինչ պատահի:

Մենք այն ենք, ինչ անում ենք: Կամավոր դարձեք: Փողոց դուրս եկեք: Պարեք: Գրեք: Կառուցեք: Շփվեք: Ստեղծեք: Օգնեք: Կարեւոր չէ, թե ինչ եք անում, եթե արդեն անում եք ինչ-որ բան: Ամեն դեպքում նշենք. սա չի վերաբերում «նստելուն եւ նվնվալուն»:

4. Ընդունեք ձեր տարօրինակությունները

Աշխարհում «նորմալ» մարդիկ չկան: Յուրաքանչյուրն իր տարօրինակություններն ունի: Մի՛ թաքցրեք դրանք, հենց դրանք էլ ձեզ հետաքրքիր մարդ են դարձնում: Մի՛ կորցրեք ձեր ԵՍ-ը՝ տանը, աշխատավայրում: Մի՛ ձեւացրեք: Դուք եզակի եք: Կարիք չկա թաքնվել անհարմար դիմակի տակ: Ոչ բոլորը ձեզ կհասկանան, ոչ բոլորը կընդունեն: Հպարտացե՛ք ձեզանով:

5. Իմաստալից ապրեք

Դուք ձեր սեփական կյանքի գլխավոր հերոսն ու հեղինակն եք: Կատարյա՞լ: Նման կյանք չկա: Հետաքրքի՞ր: Այո՛: Դա հասանելի է բոլորին, ովքեր լսում են իրենք իրենց: Ձեր հերոսը դարձեք: Լրջորեն ձեր գործով զբաղվեք: Պատմությունը դիտորդները չեն կերտում:

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE