Դակոտա Ջոնսոնը «50 երանգով մուգ» էրոտիկ ֆիլմի կրքոտ թրեյլերում

14:11   3 հունվարի, 2017

Մի քանի ժամ առաջ Youtube-ի Fifty Shades ալիքում հրապարակվել է Fifty Shades Darker («50 երանգով ավելի մուգ») էրոտիկ ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ գլխավոր դերերում կրկին հանդես են եկել Դակոտա Ջոնսոնն ու Ջեյմի Դորնանը՝ հանդիսատեսին ներկայանալով Անասթեյշա Սթիլի եւ Քրիստիան Գրեյի կերպարով:

Եռագրության մոտիվներով նկարահատված ֆիլմի երկրորդ մասի թրեյլերում նախկին սիրահարներն ընթրում են ռեստորանում, ուր Քրիստիանն Անասթեյշային հրավիրում է իրենց բաժանումից հետո։ Ցուցադրվում են նաեւ Սիրահարների օրը, դիմակահանդես եւ ժապավենից այլ դրվագներ:

Սյուժեի շարունակությունը Դակոտա Ջոնսոնի հերոսուհուն ստիպում է հանդիպել Գրեյի կյանքի գլխավոր կանանցից մեկին (Քիմ Բեսինջեր), որը նրա կողքին է եղել իրենից առաջ, ինչպես նաեւ դիմակայել նրա մյուս նախկին ընկերուհիների զայրույթին եւ խանդին:



© NEWS.am STYLE