Քիմ Քարդաշյանը առաջին անգամ Քանյե Ուեսթի եւ երեխաների հետ հոլովակ է հրապարակել

21:55   3 հունվարի, 2017

Տեւական դադարից հետո Քիմ Քարդաշյանը նոր հոլովակ է հրապարակել Քանյե Ուեսթի եւ երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի հետ։ Հայուհու նոր տեսանյութը հայտնվել է Youtube-ի Kim Kardashian West ալիքում։

Նշենք, որ նախկինում երբեք Քիմը ընտանեկան հոլովակներ չէր հրապարակել․ հավանաբար 36-ամյա հայուհին ամանորյա բարձր տրամադրություն ունի։

Հիշեցնենք, որ Քիմի ոճաբան եւ դիմահարդար Մարիո Դեդանովիչը ռեալիթի շոուի աստղի www.kimkardashianwest.com կայքում հրապարակել էր մի դրվագ՝ Քիմին MTV VMA-ի համար նախապատրաստելու աշխատանքային պահից:



© NEWS.am STYLE