Գոհար Ավետիսյանը ամուսնու հետ մեղրամիսն են վայելում Մալդիվներում (Ֆոտո, Վիդեո)

11:15   4 հունվարի, 2017

Ռուսաստանում հայտնի դիմահարդար Գոհար Ավեստիսյանի համար 2016–ը շատ հիշարժան էր: Հենց այդ տարի նա գտավ իր կյանքի ուղեկցին՝ Վահիկ Մարտիրոսյանին, եւ հավերժ սիրո խոստում տվեց նրան: Գոհարն ու Վահիկը ամուսնացան Հայաստանում, բայց մեղրամիսը ծրագրել էին անցկացնել Մալդիվյան կղզիներում:

Սակայն աշխատանքի եւ զբաղվածության բերումով մեղրամիսը հետաձգվել էր եւ իրականություն դարձել միայն 2017–ի հունվարին:

A photo posted by Гоар Аветисян (@goar_avetisyan) on

23-ամյա հայուհին եւ Վահիկը արդեն մեկնել են հեքիաթային կղզիներ ու վայելում են այնտեղ անցկացրած ամեն րոպեն: Իհարկե, Գոհարը չի մոռանում նաեւ նկարահանել այդ հեքիաթային վայրը եւ ցուցադրել Instagram-ում իրեն հետեւող օգտատերերին:

A video posted by Гоар Аветисян (@goar_avetisyan) on



© NEWS.am STYLE