12:02 5 հունվարի, 2017Երեկ Քիմ Քարդաշյանը հուրախություն իր երկրպագուների եւ բաժանորդների համացանց վերադարձավ:

36-ամյա հայուհին, որը Փարիզում կողոպտվելուց հետո խցիկների առաջ չէր հայտնվում, երեկ հանրությանն է երեւացել պատռված ջինսով եւ Yeezy-ի թիկնոցով:

Ռեալիթի շոուի աստղը Բեւերլի Հիլզի Hotel Bel-Air էր եկել թիկնապահներով շրջապատված:

Քիմը ընկերուհուն էր հրաժեշտ տալիս:


Ի դեպ, Keeping Up With The Kardashians-ի աստղն ավելի վաղ իր պատռված ջինսի լուսանկարը հրապարակել էր Snapchat-ում:

Իսկ այսօր 36-ամյա հայուհին ցույց է տվել որդուն՝ Սեյնթին, Twitter-ի իր էջում հրապարակելով նրա լուսանկարը:

«Որդիս»,- ռեալիթի շոուի աստղը լուսանկարն այսպես է մակագրել:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI, X17Online-ի