5 նշան, որ կինը երջանիկ չէ անկողնում

22:09   21 հունվարի, 2017

1. Նա պատճառներ է փնտրում՝ սեքսով չզբաղվելու համար

Այս իրավիճակը պետք է անմիջապես անհանգստացնի ձեզ: Իհարկե՝ կինն իսկապես երբեմն գլխացավ է ունենում կամ պարզապես շատ հոգնած, բայց եթե դա կանոնավոր բնույթ է կրում, հարկավոր է հարց տալ, թե ինչու: Եթե ձեր ընկերուհին տրամադրված չէ հաճույք ստանալ, հնարավոր է՝ նա չի սիրում ձեզ հետ դա անել:

2. Նա շտապում է սեքսի ժամանակ

Եթե դուք նրան ննջարան եք քաշում, բայց նա բաց է թողնում նախաբանը, եւս մեկ նշան է, որ չեք բավարարում նրան: Արագ սեքսը երբեմն լավ է, բայց թե դա մշտական բնույթ է կրում, հնարավոր է՝ նա ավելի շատ է շահագրգռված դրա ավարտով: Լավ սեքսը լավ ուտեստի նման է. դուք վայելում եք դրա համը, այլ ոչ թե արագորեն լցնում ստամոքսը:

3. Նրա համար միեւնույն է, եթե օրգազմ չի ապրել

Եթե նա դադարել է ձեզ հետ օրգազմի հասնել, նշանակում է՝ կորցրել եք հմտությունը: Նա կարող է ձեզ բավականաչափ սիրել, որպեսզի մասնակցի սեռական ակտին, բայց եթե դադարել է օրգազմ ապրել, նշանակում է՝ սխալ եք փաղաքշում նրան:

4. Նա է հրամայում անկողնում

Որոշ կանայք իշխող են, բայց եթե մշտապես լսում եք՝ «Ո՛չ, այդպես մի արա, այստեղ նստիր, ձեռքերդ այստեղ դիր», նշանակում է՝ խնդիրը ձեր մեջ է: Եթե կնոջը դուր է գալիս այն, ինչ անում եք, երբեք չի խնդրի որեւէ այլ բան անել:

5. Նա չի գրկախառնվում սեքսից հետո

Եթե ձեր ընկերուհին սեքսից հետո անմիջապես դուրս է թռչում անկողնուց, դա պետք է ահազանգ լինի, որ նա երջանիկ չէ անկողնում: Դրանում իմաստ կա, քանի որ եթե նա հիասթափվել է, ապա գրկախառնությունը վերջին բանն է, որ նա կարող է ցանկանալ:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE