Կառլ Լագերֆելդը ներկայացրել է Melissa-ի համար կոշիկների առաջին հավաքածուն (ֆոտո)

18:32   20 մարտի, 2013

Ֆրանսիական Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Կառլ Լագերֆելդը ներկայացրել է բրազիլական Melissa ապրանքանիշի համար ստեղծված կոշիկների առաջին հավաքածուն:

Ըստ Fashiontime-ի, բրիտանական մոդել Կարա Դելեւինը հավաքածուն ներկայացրել է «Plastic Dreams» ամսագրում, որի տպաքանակը Բրազիլիայի համար կազմում է 300 հազար օրինակ, եւս 70 հազար օրինակ վաճառվում է արտասահմանում: Կոշիկի մոդելներից մեկը ներառում է Բրազիալիայի դրոշը, իսկ մյուսի կրունկը կատարված է պաղպաղակի կոնի տեսքով:

Հիշեցնենք, որ Կառլ Լագերֆելդը կոշիկ արտադրողի հետ 4 սեզոնի պայմանագիր է ստորագրել:



© NEWS.am STYLE