Սեռերի պատերազմ. ստորացուցիչ հարաբերություններ

23:13   21 հունվարի, 2017

Նա անհարգալից է խոսում նախկին հարաբերությունների մասին

Հասկանալի է, որ մարդիկ կարող են խոսել անցյալի դառը կորուստներից: Բայց զգույշ եղեք, եթե նա շատ է կենտրոնացած դրա վրա կամ պատմում է դրանց մասին ծանոթության շատ վաղ փուլում:

Ուշադրություն դարձրեք, թե արդյոք նա նախկին ընկերուհիների մասին վիրավորանքով է խոսում, իրեն զոհ է ներկայացնում: Հատկապես ուշադիր վերաբերվեք  բռնության մեջ նրա դեմ նախկին կնոջ կամ ընկերուհու մեղադրանքներին:

Մի՛ հավատացեք, երբ ձեզ ասում են, որ դուք սկզբունքորեն տարբերվում եք բոլոր նախկին կանանցից, որ առաջինն եք, որն իրեն լավ է վերաբերվում, եւ որ նախկինում նրան ոչ ոք չէր հասկանում: Դա Ձեզ ստիպելու է ավելի շատ ջանք գործադրել, որպեսզի նրան ապացուցեք, որ նա իրավացի է, եւ Դուք արդեն մի ոտքով ծուղակի մեջ եք:

Նա Ձեզ լավություն է անում, որի մասին Դուք չեք խնդրել, իսկ հետո դրանից ներկայացում է սարքում այնպես, որ Դուք վատ եք զգում:

Նա փորձում է Ձեզ ստիպել պարտավորված զգալ: Նա կարող է օգնել Ձեր հարազատներին, սարքել եղբոր մեքենան, նորոգել քրոջ բնակարանը, հայրիկին բժշկի տանել: Երբ ընտանիքը մի քանի տարի անց սկում է հետաքրքրվել, թե ինչպես է նա վարվում իրենց դստեր ու քրոջ հետ, նա բոլորին համոզում է, որ նրանք իրեն օգտագործել են իրենց կարիքների համար:

Նա Ձեզ վերահսկում է

Սկզբում նա պլանավորում է, թե դուք ուր պիտի գնաք՝ հերթով նշելով այցելության վայրերը: Սկզբում դա Ձեզ դուր է գալիս, որ նա հանգամանորեն պլանավորում է դա, սակայն հետո հասկանում եք, որ նա բոլորովին չի հետաքրքրվում, թե Դուք ուր եք ուզում գնալ եւ ամեն անգամ զայրանում է, երբ Դուք տրամադրություն չունեք ժամանակ անցկացնել նրա գծած պլանի համաձայն:

Նա սեփականատեր է

Խանդը հուսալի նշան է, որ Ձեզ ստորացումներ են սպասում: Սեփականատիրության զգացումը նա ներկայացնում է որպես սեր. «Ների՛ր ինձ, ես այնպես սխալ էի, բայց ես քեզ շատ եմ սիրում եւ չէի կարող տեսնել, թե ինչպես ես դու խոսում այն տղայի հետ»: Դա շոյում է Ձեր ինքնասիրությունը, թե նա խելագարվում է Ձեզ համար, սակայն կարելի է խելագարվել պակաս ապակաոռւցողական միջոցներով:

Խանդը՝ որպես զգացմունք, տարբերվում է խանդոտ պահվածքից: Ցանկացած մարդ կարող է անվստահություն զգալ ինչ-ինչ իրավիճակներում: Սակայն, եթե նա պահանջում է, որ Դուք հրաժարվեք մարդկանց հետ շփվելու ազատությունից, որպեսզի բավարարեք նրա խանդը, կարող եք վստահ լինել, որ բանը դրանով չի ավարտվի:



© NEWS.am STYLE