Քայլի Ջեները Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրորդ ամենահարուստ ներկայացուցիչն է

11:31   6 հունվարի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրպագուները երկու օր շարունակ հրճվում են սոցիալական ցանցեր Քիմ Քարդաշյանի հաղթական վերադարձով, իսկ հեղինակավոր Forbes պարբերականը հաղորդում է, որ հիմա արդեն հայտնի ընտանիքում ամենահարուստը ոչ թե Քիմ Քարդաշյանն է, այլ նրա կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը, որը միլիոններ է վաստակում իր գերճանաչված կոսմետիկայի շարքով, արդեն սեփական կայսրությունն է ստեղծում:

Forbes-ի տվյալներով, որն օրերս հրապարակել էր մինչեւ 30 տարեկան ամենահարուստ աստղերի ցանկը, անցյալ տարվա ընթացքում Քայլին իր բյուջեն համալրել է 18 մլն դոլարով: Եվ սա գրեթե երեք անգամ քիչ է Քիմի աշխատած գումարից. անցյալ տարվա ընթացքում նա հարստացել է 51 մլն դոլարով:


Հարկ է նշել փաստը, որ Փարիզում կողոպուտից հետո Քիմը երեք ամիս բացակայում էր սոցցանցերից, ինչպես նաեւ չեղարկել է Վեգասի գիշերային ակումբներում որպես հյուր միջոցառումներին իր մասնակցությունը, որի համար հայուհին պետք է մեկական միլիոն դոլար ստանար:



© NEWS.am STYLE