Սերենա Ուիլյամսի եւ Ալեքսիս Օհանյանի ժամադրությունը. թենիսիստուհին նշանադրության մատանին է ցուցադրել

13:13   6 հունվարի, 2017

Օրերս 33-ամյա Ալեքսիս Օհանյանին եւ 35-ամյա Սերենա Ուիլյամսին պապարացիները «բռնացրել» էին Օքլենդում, ուր Սերենան ժամանել էր՝ ավանդաբար Նոր Զելանդիայում անցկացվող թենիսի մրցաշարին մասնակցելու համար:

Reddit կայքի հիմնադիրը, ինչպես հայտնի է, ամուսնության առաջարկություն է արել թենիսիստուհուն, ինչին Սերենան դրական է պատասխանել:

Իսկ երեք զույգին «բռնացրել» են ժամադրության ընթացքում. Սերենան առիթը բաց չի թողել՝ հսկայական նշանադրության մատանին ցուցադրելու համար:

Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է ավելի քան մեկ տարի, եւ Ալեքսիսն ու Սերենան ամեն ինչ անում էին, որպեսզի մամուլը ոչինչ չիմանա իրենց հարաբերությունների մասին:

 

Աղբյուրը՝ Just Jared




© NEWS.am STYLE