Քիմ Քարդաշյանն ամուսնու եւ երեխաների նոր լուսանկարներ է հրապարակել

14:14   6 հունվարի, 2017

Օրերս Քիմ Քարդաշյանը, ի ուրախություն երկրպագուների եւ բաժանորդների, վերադարձել է սոցիալական ցանցեր:

36-ամյա հայուհին, որը Փարիզում կողոպուտից հետո գրեթե չէր երեւում տեսախցիկների առջեւ, հանրությանը ներկայացել է պատռված ջինսով եւ Yeezy վերնազգեստով:

Քիմը նաեւ իր KimKardashianWest.com կայքը հեղեղել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի եւ երեխաների՝ Նորթի եւ Սեյնթի լուսանկարներով:

Նախօրեին ռեալիթի շոուի աստղը ՝ Սեյնթի լուսանկարն է հրապարակել նաեւ Twiiter-ում:

«Իմ որդին»,- լուսանկարը մակագրել է Քիմը:



© NEWS.am STYLE