Ազդրին օձի դաջվածքով Քենդալ Ջեները՝ V Magazine-ի շապիկին

15:35   6 հունվարի, 2017

Քիմ Քարդաշյան սոցցանցեր է վերադարձել, իսկ Քայլի Ջեները դարձել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրորդ ամենահարուստ ներկայացուցիչը՝ Forbes-ի վարկածով:

Քենդալ Ջեներն իր հերթին հայտնվել է V Magazine ամսագրի գարնանային համարի շապիկին:
21-ամյա մոդելին պատկերել են Vera Wang-ի 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուից անսամբլով:

Մոդելի ազդրին օձի դաջվածք է, որը դաջվածքի վարպետ Ջինայ Չինի ձեռքի գործն է: Վերջինը շուրջ մեկուկես ժամ է ծախսել՝ Քենդալի մարմնի վրա օձի ժամանակավոր դաջվածքը ստեղծելու համար:

Քենդալ Ջեներից բացի՝ ամսագրի շապիկներին կհայտնվեն նաեւ մոդելներ Լարա Սթոունն ու Ջոան Սմոլսը:

Քանի որ շապիկների թեման դաջվածքն է, Սթոունն ու Սմոլսը նույնպես ներկայացել են դաջվածքով:



© NEWS.am STYLE