Բիկինիով հմայիչ Քայլի Ջեները՝ Մեքսիկայում արձակուրդը վայելելիս

16:01   6 հունվարի, 2017

Քարդաշյան-Ջեներ գերդաստանն այսօր մեզ ուրախացնում է լուրերի առատությամբ:

Քիմ Քարդաշյան սոցցանցեր է վերադարձել, իսկ Քայլի Ջեները դարձել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի երկրորդ ամենահարուստ ներկայացուցիչը՝ Forbes-ի վարկածով, իսկ Քենդալ Ջեները հայտնվել է V Magazine ամսագրի գարնանային համարի շապիկին:

Իսկ մենք կրկին ուշադրություն ենք դարձնում 19-ամյա Քայլիին, որն ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ հաճելի ժամանակ է անցկացնում Մեքսիկայում:

Պապարացիները ռեփերին եւ Քայլիին լուսանկարել են գրկախառնվելիս:

Ի դեպ՝ զույգի հետ արձակուրդի է մեկնել նաեւ ռեփերի որդին՝ Քինգ Կաիրոն, որին նկատել են Քայլիի հետ խաղալիս:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Splash-ի



© NEWS.am STYLE